Ամսաթիվ
Ժամ
Հանդիպման վայր
Լեզու
Մասնակցություն
Շրջայց Երևանի նորակառույցներով․ 6 նոր նախագիծ
Միջոցառման մասին
TOON EXPO ցուցահանդեսում ներկայացվեցին Երևանի բազմաթիվ նոր բնակելի նախագծեր։ Մենք նախատեսում ենք կազմակերպել ավտոբուսային շրջայց՝ ծանոթանալու դրանցից վեցին։
Ծրագրում նախատեսում ենք ներառել՝
- NEO — Arcada Construction, Մալաթիա-Սեբաստիա
- SHUNCH — Arcada Construction, Արաբկիր
- ARDI — Arcada Construction, Քանաքեռ-Զեյթուն
- OPUS RESIDENCES — Arm Construct, Քանաքեռ-Զեյթուն
- THE ADDRESS YEREVAN — Arm Construct, Մալաթիա-Սեբաստիա
- HORIZON — Metrum Invest, Նորք-Մարաշ
Նախագծերը տարբերվում են իրենց տեղակայմամբ, ճարտարապետությամբ և հայեցակարգերով։ Շրջայցը հնարավորություն կտա ծանոթանալու Երևանի նորակառույցների շուկայում առկա տարբեր առաջարկներին։
Ինչպես միշտ, կուղևորվենք հարմարավետ, տաք ավտոբուսով։ Կայցելենք ապագա կառուցապատման վայրեր, կցուցադրենք նախագծերի վիզուալիզացիաները, կներկայացնենք յուրաքանչյուր նախագծի առանձնահատկություններն ու կառուցապատողներին, կքննարկենք գնման պայմանները և կպատասխանենք ձեր հարցերին։
Շրջայցի ամսաթիվը, երթուղին և մասնակցության պայմանները կհայտարարենք լրացուցիչ։

